Չինացի ինժեներներից մեկին հաջողվել է իր iPhone 13 Pro-ն դարձնել ծալվող: Սմարթֆոնը ստեղծելուց հեղինակն օգտագործել է Moto Razr 2020-ի որոշ մասեր, ինչպես նաև օգտվել է 3D տպիչից: Հեղինակն այս նախագծի վրա աշխատել է մոտ մեկ տարի և պրոցեսը տեսանկարահանել է:
Փետրվարի 18-ին PlatStation 4 և 5 խաղային կոնսոլների համար թողարկվեց Horizon Forbidden West համակարգչային խաղը, որտեղ բավականին մեծ քարտեզի վրա տեղադրված են մի շարք իրական վայրեր ու շինություններ: Խաղասերներները ստեղծել է տեսանյութ, որտեղ ցուցադրվում է համեմատությունները:
YouTube-ում հայտնվել է մի հետաքրքիր տեսանյութ, որտեղ ցուցադրվում է, թե ինչ տեսք կարող էր ունենալ GTA Vice City խաղի ռիմեյքը 4K թողունակությամբ և Ray tracing տեխնոլոգիայով: Հեղինակը տարբեր խաղային «մոդերով» տեղափոխել է GTA Vice City խաղի քարտեզը GTA V-ի մեջ և կիրառել մի շարք գրաֆիկական էֆեկտներ:
Խաղի պրոցեսը ձայնագրվել է Ryzen 7 5800X պրոցեսորով, Nvidia GeForce RTX 3090 վիդեոքարտով և 32ԳԲ օպերատիվ հիշողությամբ համակարգչի վրա:
Վերջերս Տոկիոյի փողոցներով սկսել է շրջել մի մեքենա, որի վրա գտնվում է շղթայված մեծ հրեշ: Պարզվում է, որ այս «այլմոլորակայինը» իրականում գովազդային արշավի մի մաս է:
Անկանոն շարժվող ու հրեշի ձայն հանող այս «արարածը» գովազդում է Amazon Prime Video-ի The Tomorrow War ֆիլմը:
3D անիմատորներից մեկը ամբողջ աշխարհի անիմատորներին առաջարկել է վերանկարել իր կողմից ստեղծված կարճ անիմացիան: Առաջարկվող անիմացիայում քայլող մարդը ինչ-որ բան է տանում ուսերին կամ հետևից քաշում: Արդյունքում ավելի քան 2400 անիմատորներ ուղարկել են իրենց տարբերակները: Սկզբնական անիմացիայի հեղինակը հավաքել է բոլոր տարբերակները և ստեղծել 3մոտ ժամանոց վիդեո:
Առաջարկի հեղինակը նաև հավաքել է թոփ 100 վիդեոները մեկ վիդեոյի մեջ:
Համացանցում վիդեո է հայտնվել, որտեղ բլոգգերներից մեկը ցուցադրում է, թե ինչպես է AliExpress-ից պատվիրած մոդուլը տեղադրել սմարթֆոնի վրա և այն դարձրել 2 SIM-քարտանի սմարթֆոն: Մոդուլն աշխատում է iPhone XR, iPhone 11 և iPhone 12 սմարթֆոնների վրա: Հիշեցնեմ, որ iPhone XS-ից սկսած Apple գլոբալ շուկայում թույլ է տալիս սմարթֆոնում ունենալ երկու քարտ, սակայն երկրորդ քարտը էլեկտրոնային է և ներդրված է սմարթֆոնի մեջ (eSIM): Իսկ ահա Հոնկոնգում iPhone-ները վաճառվում են երկու SIM քարտի մոդուլներով:
Neuralink ընկերությունը թողարկել է վիդեո, որտեղ չիպավորված կապիկը մտքի ուժով կառավարում է համակարգչի կուրսորը և համակարգչային խաղ է խաղում: Հիշեցնեմ, որ Neuralink -ի հիմնադիր Իլոն Մասկը ամիսներ առաջ խոստացել էր ցուցադրել իրենց ընկերության կողմից կապիկի ուղեղի չիպավորման փորձարկումների այս վիդեոն:
Տեսանյութում նշվում է, որ այս փորձարկումից 6 շաբաթ առաջ կապիկի ուղեղի մեջ ներդրվել է նեյրոնային չիպ: Սկզբնական շրջանում կապիկին սովորեցրել են խաղալ ջոյստիկի միջոցով, իսկ որպես պարգև նա խողովակով բանանի սմուզի է ստանում: Հետո Neuralink-ի չիպից ինֆորմացիան կապիկի ուղեցից կարդալուց հետո կարողացել են այնպես անել, որպեսզի կապիկը շարունակի մտքի ուժով խաղալ առանց ջոյստիկի (2:16 րոպեից):
Hyundai Motor-ին պատկանող պրեմիում դասի Genesis ենթաբրենդը Շանհայի երկնքում դրոններով տարբեր պատկերներ է ցուցադրել, որի ընթացքում օգտագոևծվել է 3281 դրոն: Այս ցուցադրությունը նվիրված էր Genesis-ի Չինաստանի շուկա մուտք գործելուն:
Նշվում է, որ տվյալ պահի դրությամբ 3281 դրոնների օգտագործումը համարվում է ռեկորդային: Նախորդ ռեկորդը գրանցվել էր 2020թ. սեպտեմբերի 20-ին, որտեղ չինական ընկերություններից մեկը օգտագործել էր 3051 դրոն: